«Ժամանակ» թերթը գրում է.
«Գառնիկ Իսագուլյանը ցանկացել է իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել իր նպատակը, որովհետև չի կարողացել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել: Եվ դա այնքան էլ տարօրինակ չէ, որովհետև Իսագուլյանը ցանկանում էր հանդես գալ նոր իշխանություններին արմատական ընդդիմության դիրքերից, իսկ ով չգիտի, որ Իսագուլյանը կարող է միայն հանդես գալ իշխանությանը հաճոյացողի դերում և ոչ ընդդիմախոսի: Ուշագրավ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ չի աջակցել, ով, Իսագուլյանի պնդմամբ, ամեն երեկո իր հետ ընթրում է»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: