Սասնա Ծռեր համահայկական կուսակցությոունը դեպի Արցախ ավտոերթ է անցկացնում։
«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,- ասված է կուսակցության քարտուղարության տարածած հայտարարության մեջ։