Արցախի հերոս, Զորավար, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կոչը.

«Սիրելի իմ հայ ժողովուրդ.

Ես մեկ անգամ կոչ եմ անում բոլորիդ, համախմբաված ու միասնական զորավիգ լինենք հայոց զինուժին, սահմանին կանգանծ զինվորին ու սպային, ողջ արցախահայությանը:

Նորից ու նորից, բոլորիդ՝ ոչ միայն օրինական զորակոչի ի վիճակի ու պատրաստներիդ, այլ նաև այն կամավորներին, անկախ տարիքից ու ֆիզիկապես տկար կամ առույգ վիճակից, հանձինս ինձ, բոլոր նրանց, ում մարտական ոգին ու մարմինն ի վիճակի է նույնիսկ քարով ու փայտով ջարդելու ոսոխի գլուխը, ուրեմն՝ ի զեն: Ամեն մի զոհի՝ զորակոչիկի, սպայի և քաղաքացիական անմեղ զոհվածի համար, պատասխան են տալու և մենք էլ ստիպելու ենք, որ պատասխան տան: Բոլոր կամավորներս պատրաստ, մեկ մարդու նման ու մարտական, սպասում ենք Արցախի ժողովրդի ու իշխանության կոչին, դեպի Արցախ կատարելու մեր պարտքը, տալու գոյության կռիվն ու հաղթելու այն»: