Վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ:ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ նրանք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնել են առաջնագիծ:

 

 

Նրա հետ մեկնել են հազարավոր կամավորներ և արդեն իսկ պատերազմ հաղթած ազատամարտիկներ:

 

Նրանք իրենց ներկայությամբ և հարկ եղած դեպքում արդեն մասնակցությամբ խուճապի կմատնեն իրենց մասին հյուսված լեգենդներից արդեն իսկ վախեցած ազերի զինծառայողներին։

 

Նշենք, որ այս ամենը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ: