Օրերս ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը թոռնիկ է ունեցել:
Թոռնիկի ծնվելու ժամանակ Մանվել Գրիգորյանը եղել է Ֆրանսիայում, ուր մեկնել է հետվիրահատական բուժման հերթական կուրսը ստանալու նպատակով: Lurer.com-ի տեղեկություններով` բուժման կուրսն ընթանում է նախապես ծրագրվածի համաձայն և Մանվել Գրիգորյանը գտնվում է շատ լավ առողջական վիճակում:
Թոռնիկի ծննդյան առիթը նշելու համար գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ տոնախմբություն է կազմակերպել հենց Ֆրանսիայում: Գեներալի հետ ուրախությունը կիսել են մտերիմ ընկերները: Մեր տեղեկություններով` գեներալն ունեցել է հիանալի տրամադրություն և շատ գոհ է եղել իր առողջական վիճակից: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ միջոցառման ժամանակ սեղաններից բացակայել են ալկոհոլային խմիչքները:
Lurer.com-ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին փոքրիկի ծննդյան առթիվ և ցանկանում նորածնին անհոգ մանկություն: