Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձակուրդ կվերցնի: 

«Այս պահի դրությամբ՝ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահին կա և անհրաժեշտ է իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զեյնալյանը:

Հարցին՝ արդյո՞ք պաշտոնավարման հետ կապված պայմանավորվածություն կա՝ անկախ ընտրությունների արդյունքից, Զեյնալյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից»:

 

Ըստ Զեյնալյանի՝ այս շրջանում, բոլորը բոլորին մրցակիցներ են:

«Իսկ «ընդդիմություն» հասկացությունը պիտի փոխի իր բովանդակությունը և ընկալումը: Ընդդիմությունը և թշնամությունը չպետք է լինեն հոմանիշներ: Բոլոր նրանք, ովքեր նույն կուսակցության մեջ չեն, ընդդիմադիր են, նույնիսկ նույն կուսակցության մեջ եղած մարդիկ տարբեր ընտրատարածքներում, ինչ-որ չափով ընդդիմադիր են»,-ասաց նա: