ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ:
Նշվում է, որ կուսակցություններին ու դաշինքներին համարների տրամադրումը տեղի է ունեցել վիճակահանությամբ: Ըստ այդմ, համար առաջինը ՀՀԿ-ն է, վերջինը՝ ԲՀԿ-ն:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուժերի ստացած համարները, որոնք հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները:
ՀՀԿ-1
«Քաղաքացու որոշում» կուսակցություն-2
ՀՅԴ-3
«Իմ քայլը» դաշինք-4
«Լուսավոր Հայաստան»-5
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն-6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-7
«Մենք» դաշինք-8
ՕԵԿ-9
«Սասնա ծռեր»-10
ԲՀԿ-11