Դավիթ Շանհանազարյանի և Հանրապետականի համար ոնց որ թե ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին այսօր քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդարանն ընտրվում է գործելու համար և պետք է գործի իր ամբողջ ժամկետով, եթե այլ անհրաժեշտություն չառաջանա: Դա ժողովրդի որոշումն է և ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել: Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ժողովրդի մանդատով օժտված, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Այս ընտրությունները լինելու են ազատ, անկախ, թափանցիկ»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ համահիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները, որի մեխանիզմը Փաշինյանի ծրագրած Մեծ երթն է Երևանում։