Այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներ, ԱԺ պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը նախընտրական քարոզարշավ են անցկացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում:
«Այսօր իրողություն է փոխվել և մենք ձեզ հետ պետք է սկսենք կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել ենք տարիներ շարունակ։ ՀՀ քաղաքացին պետք է լինի մեր քաղաքական պատմության հիմքում, և սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև: Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը: Այդ ընտրությունը շատ հստակ է լինելու, ամբողջ երեք տարի ձեզ համար աշխատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատվով անցել է իր քաղաքական կարճ, բայց բովանդակալից ճանապարհը»,- ասաց Մանե Թանդիլյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քայլերթին հաջորդելու է ավտոերթը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավարող Էդմոն Մարուքյանն իր թիմի հետ գտնվում է Սյունիքի մարզում: