«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն ստացանք, որ Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանը վրեժխնդիր է եղել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Առուշ Առուշանյանը ավագանու նիստի ընդմիջմանը վեճի էր բռնվել ավագանու անդամ Լյովա Արզանյանի հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Արզանյանը խոստացել էր վրեժխնդիր լինել քաղաքապետից և ահա մեկուկես ամիս անց կատարել է իր խոստումը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետը խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնանկ է արվելու, և ՔՊ-ն արդեն այդ պաշտոնի համար ընտրած թեկնածու ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում