«Ժամանակ» թերթը գրում է.
«Քարոզարշավն արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է: Արտառոց իրադարձություններ, միջադեպեր, կարելի է ասել, դեռ տեղի չեն ունեցել: Մինչ քարոզարշավի սկիզբը, գրեթե բոլոր կուսակցությունները, թեկնածուները իրենց հրապարակային խոսքում հորդորեցին պահպանել կոռեկտությունը մրցակից ուժերի կամ վարկանիշային թեկնածուների նկատմամբ:
«Ժամանակ»-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, որը թիվ 3 ընտրատարածքն է, «Իմ քայլը» դաշինքի անդամների կամ համակիրների կողմից պատերին փակցված «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների նախընտրական պաստառները ոչնչացվում են՝ փակցնելով սեփականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում