«Հրապարակ» թերթը գրում է.
Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երեւում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։
Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։
Թաղապետի տեղակալը նաեւ Սամվել Ալեքսանյանի սանիկն է, նրա ավագ եղբայրը հարկայինի աշխատակից է, կրտսերը՝ Ռուբեն Հայրապետյանի քրոջ փեսան։