Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունեցավ Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: ԲՀԿ նախագահը խոսեց կուսակցության ծրագրերի, ներդրումների, սփյուռքի հետ կապը պահելու անհրաժեշտության, երիտասարդությանը հուզող խնդիրների մասին:
«Միայն բարեգործությամբ երկրի հարցերը չեն լուծվելու. մենք պետք է քայլ կատարենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով երկրում աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտության մասին: