Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Գավառ քաղաքներում: Խոսելով գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու, սփյուռքի հետ կապն ամրացնելու, երիտասարդության համար հայրենիքում ապրելու ու աշխատելու հնարավորություններ ստեղծելու մասին՝ ԲՀԿ առաջնորդը կրկին շեշտեց, որ բարեգործությունը բավարար չէ, բոլոր այս խնդիրները պետք է լուծվեն պետական հոգածությամբ:
«Էսօր պետք է հնարավորություն տաս աշխատող մարդուն, բարիք ստեղծողին, սահման պահողին, ժողովրդին կերակրողին»,-Գավառում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: