Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երևանցիների հետ:
ԲՀԿ ղեկավարը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի մանրամասները, խոսել Երևանին հատուկ այնպիսի խնդիրների լուծման մասին, ինչպիսիք են տրանսպորտը, վթարային շենքերն ու վերելակները, աղբահանությունը և սոցիալական բնակարանաշինությունը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնախնդիրներին՝ նշելով, որ առաջին գծում 18 տարեկան զինվորներին պետք է փոխարինեն արհեստավարժ պայմանագրայինները:
«Մենք պետք է առաջին գծում 18 տարեկան զինվոր չունենանք»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: