Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը գիտի իր հաջորդ մրցակիցներին:

Դեկտեմբերի 6-ին' Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի՝ մինչև 17 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվեց յոթերորդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները: 7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 22-ից 28-ը՝ Շոտլանդիայում: