Այսօր «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտաարեց հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:
Վարդան Մինասյանին այսուհետ կփոխարինի Բերնար Շալանդը:
«Բանակցությունները ավարտվեցին: Հավաքականը կմարզի Բերնար Շալանդը: Նա փորձառու մարզիչ է: Պայմանագիրը կնքվել է մինչև 2016թ-ի նախընտրական փուլի ավարտը»,- նշեց ՀՖՖ-ի նախագահը: