«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր և բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի Հանրապետության համար. «Նախադրյալները կան և մենք բոլորս պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ավետիսյանը:
Ըստ ոստիկանապետի՝ այս ընտրություններն աննախադեպ են, համամի՞տ եք նրա կարծիքին՝ հարցին ի պատասխան Ավետիսյանն ասաց. «Ոստիկանապետը չէ, որ պետք է գնահատական տա, դա իր պարտականությունների մեջ չի մտնում և մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական հայտարարություններից: Սա անցումային շրջան է և մենք շուտով նման երևույթների ականատես չենք լինի»:
Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում իրենց ուզած հավասարությունը չեղավ, սակայն այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը կտանի ազատ, անկախ, արդար ընտրության:
Նա նշեց, որ այսօր մեկնելու է իր ծննդավայր՝ Գեղարքունիքի մարզ, օրն այնտեղ անցկացնելու