«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Այսպես, անցած տարվա վերջին կազմել են 7 մլն 450 հազար դրամ (5 մլն 620 հազար դրամ) եւ 16 հազար 100 դոլար (2016-ին` 12.7 հազար): Մուկուչյանի եկամուտը սեփական աշխատավարձն է` երկու վայրից ստացած, որը ամսական կազմում է 924 հազար դրամ: Նրա կնոջ` նոտար Իննա Շահնազարյանի դրամական միջոցները եւս թեեւ չնչին, բայց աճի միտումներ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Իննա Շահնազարյանը անցած տարեվերջին ուներ 3.4 մլն դրամ եւ 16 հազար 250 դոլար: Որպես եկամուտ Մուկուչյանի կինը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 8 մլն 26 հազար դրամը, որը ամսական կազմում է 668 հազար դրամ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: