Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում: