«Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական ոչ մի ուժի  կողմից, տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառները լրիվ այլ հարթության մեջ են»։ Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպմանը ասաց Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը` նշելով, որ դեռ պատրաստ չէ լրագրողների հետ զրույցին և խնդրեց որոշակի ժամանակ տրամադրել իրեն, որից հետո կպարզաբանի ամեն բան։

Նշենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ռադիոյի աշխատակիցների խոսքով՝ Մարկ Գրիգորյանի՝ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն լինելու ժամանակ ռադիոյում ամենաթողություն էր տիրում, որոշ աշխատակիցներ հեռացվում էին աշխատանքից առանց պատճառի, աշխատավարձերը՝ բաշխվում առանց տրամաբանության։