ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ճիշտ է (շնորհավորել է), ... (նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր և լավագույն մաղթանքներ», – ասել է Պեսկովը լրագրողներին։ Պեսկովը նաև հայտնել էր, որ «Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են պահպանում, որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում»։
Ավելի վաղ Պեսկովը հաղորդել էր, որ Պուտինը եւ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ ունեն, որոնց վրա «որևէ ազդեցություն չունեն Հայաստանում կատարվող իրադարձությունները»:
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։