ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մեծ թատրոն այցելության ընթացքում լրագրողների հետ կիսվել է 2018 թվականից ստացած իր տպավորություններով: Մասնավորապես, որպես տարվա կարևոր ձեռքբերումներ, Պուտինը առանձնացրել է Ղրիմի կամրջի կառուցումը և ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը:
Ուշագրավ է, որ նախագահ Պուտինի հետ բալետ դիտելու էին եկել նաև ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը, Կրեմլյան ադմինիստրացայի ղեկավարը` իր տիկնոջ հետ, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի այրին, ինչպես նաև հայտնի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը: