Ըստ հաստատված ավանդույթի` արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթել է տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մերժողովրդի շահը:
Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկելորպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանիզինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարարկարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախիանվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրիբարգավաճման և առաջընթացի տարի»:
Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին: