Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, անցկացրել է ՌԴ-ի զինված ուժերի կառավարման պլանային վարժանք: Միջոցառումը, ընդգծել է նա, «պլանավորված էր տակավին անցյալ տարվա նոյեմբերին» և անցկացվում է Հաղթանակի օրվա և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

ՌԴ-ի պաշպանության կառավարման ազգային կենտրոնից վարժանքը դիտել են ՀԱՊԿ-ի երկրների նախագահները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

 

Միջոցառման ընթացքում փորձարկվել են հակառակորդի ցամաքային խմբավորումների ոչնչացման և հրթիռա-ավիացիոն հոծախումբ հարվածի դիմագրավման նպատակով հրթիռային զորքերի և հրետանու, օդուժի և հակաօդային պաշտպանության առանձին միավորումների և զորամասերի կիրառման հարցերը: Նաև մշակվել են միջուկային դիմադարձման ուժերի կողմից պատասխան-հանդիպական հոծախումբ հրթիռային միջուկային հարվածի և Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգով հակառակորդի միջուկային հարվածի դիմագրավման հարցերը: