Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնց փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 67 TD 677 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 629 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրրավորներ չկան: