Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «Անելիք» բանկի դիմաց, բախվել են 33-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Hover մակնիշի 80 ՕԼ 900 համարանիշի և 30-ամյա Կարապետ Կարապետյանի վարած BMW մակնիշի 35 ՍP 259 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hover-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննիչը:
Բախման արդյունքում, ըստ տեղեկությունների, վնասվել է մեկ Mercedes G 500 մակնիշի 10 MM 100 համարանիշի ավտոմեքենան, սակայն վերջինիս վարորդը, չսպասելով ԱՊՊԱ-ի ներկայացուցչի ժամանմանը, հեռացավ վթարի վայրից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի