Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ժամը 09:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց՝ «Արցախ» բանկի հարևանությամբ, բախվել են ЗИЛ մակնիշի 907 LD 61 համարանիշի և Niva մակնիշի 196 OO 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը ЗИЛ-ի մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել:

Մանրամասները Shamshyan.com-ում: