Հինգշաբթի առավոտյան Չինաստանի Սիչուան նահանգում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: «Ռիա Նովոստի»-ի տվյալներով՝ այս մասին հաղորդել է Չինական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Յիբին քաղաքի Գոնգ թաղամասում, տեղական ժամանակով 8.48 րոպեին (Մոսկվայի ժամանակով՝ 3.48): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է գետնի մակերեւույթից15 կմ խորության վրա:
Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել: