Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Չինաստանի պետական սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:55-ին: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հիպոկենտրոնը 18 կմ խորության վրա է: Զոհերի և տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա: