Թուրքիայի կենտրոնական հատվածում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկարաբանական ծառայությունը:

 

Ստորգետնյան ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:28-ին Մալաթիայի Խեկիմխան շրջանից 16 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

 

Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկության չի հաղորդվում: