Արդեն դարեր շարունակ հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան ճրագալույցը:
Հաշվի առնելով փաստը, որ եկեղեցական օրն սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ապա Սուրբ Ծննդյան տոնն սկսում են նշել արդեն հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին:
Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներին տեղի կունենան ճրագալույցի սուրբ պատարագներ: Այդ օրը եկեղեցիներում վառում են մոմեր, որոնք հետո մարդիկ իրենց հետ տանում են տուն: Եկեղեցուց տարած մոմերն ու լամպադաները խորհրդանշում են սուրբ լույսը եւ եկեղեցու օրհնությունը:
Հունվարի 6-ի առավոտյան եւս պատարագներ են կատարվում եկեղեցիներում:
Ավանդաբար, հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը Հայաստանում սեղանին դնում են չամիչով փլավ, ձուկ եւ գինի: