Նախորդ տարիների համեմատ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա: Այս մասին հունվարի 8-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Սահմաններին էական փոփոխություն չկա: Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Եթե նախորդ տարիների հետ համեմատենք` որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա»,- ասաց Դավթյանը:
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հունվարի 8-ն մեկնարկել է ձմեռային զորակոչը: