Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:
Առաջին նստաշրջանի օրակարգում ներառված ՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.
4) մշտական հանձնաժողովների ստեղծում.
5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
6)Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: