Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 9 միավոր շարժասայլակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից:
Շարժասայլակներից 6-ը գերատեսչության աշխատակիցներին նվիրաբերել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 30-ին ԱԻ նախարարություն կատարած այցի ընթացքում:
Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Մեր աշխատակիցների պայմանների բարելավումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում է: ԱԻ նախարարությունը ձեռք է բերել շարժասայլակներ, և այս գործընթացը շարունակական է լինելու: Շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր աշխատանքում»: