ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին 2015թ-ին տրամադրվել է տեխնիկական միջոցներ, վերականգնողական և այլ օժանդակ սարքեր:

 

 

Յուրաքանչյուր տարի պարագաների տեխնիկական նկարագրերը համաձայնեցվում են հաշմանդամության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ:

 

 

2015թ. շուրջ 7621 հաշմանդամություն ունեցող անձ ստացել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ: