Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվող հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնողական կենտրոնը մինչև հունվարի 28-ը կբացի իր դռները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դեկտեմբերի 5-ին զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով' Երևանի պետական բժշկական համալսարանի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության փոխգործակցության շնորհիվ այն հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով:
«Այն լինելու է մեր տարածաշրջանում իր նման երկրորդը չունեցող, լավագույն սարքավորումներով կահավորված, հաշմանդամին ոտքի կանգնացնելու խնդիր ունեցող, երկարատև բուժման հնարավորություններ տրամադրող կենտրոն»,- ընդգծեց նախարարը: