Հատուկ ժամանակաշրջանի համար ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի եւ օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով՝ սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ վկայակոչելով «Զինուժը»:
Պահեստի առկայությամբ հնարավորություն է ստեղծվել կրճատել զինամթերքի մատակարարման ժամանակահատվածը՝ ստեղծելով մարտի վարման համար բավականաչափ չափաքանակներ:
Պահեստի կառուցման տեղանքի ընտրությունը եւ կից իրականացված ինժեներական աշխատանքները լիիրավ ապահովում են քողարկումն ու անվտանգությունը: Զինամթերքի դարսակավորում պահեստում իրականացված է ըստ ուղղությունների բաշխվածության, որը եւս նախատեսված է մատակարարման ժամանակահատվածի կրճատման համար: