Նոր Մոսկվայում թալանել են գործարար, էլիտար քոթեջային թաղամասեր կառուցող Սերգեյ Ղազարյանի տունը՝ հայտնում է РЕН ТВ-ն։
Ըստ տեղեկությունների հանցագործները եկել են անտառի կողմից եւ քոթեջ են մտել հանելով լուսամուտը։ Նրանք տարել են երկու չհրկիզվող պահարան՝ թանկարժեք իրերով, եւ 1,5 մլն դոլար, ինչպես նաև տեսահսկման խցիկների ձայնագրությունները։
Տուժողն այժմ Դուբայում է։ Նա միանգամից չի կարողացել կազմել գողացված իրերի ցուցակը, սակայն խոստացել է դա անել տուն վերադառնալուց հետո։ Հանցագործներն իրենց հետ տարել են տեսախցիկների նկարահանումների ժապավենները։