Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 15։05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով: