ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քննչական կոմիտեի նախագահի 22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։
Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Նույն օրվա թիվ 33-Ա հրամանի համաձայն՝ Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ նույն մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Իսկանդարյանը նշանակվել է Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ