Հունվարի 30-ին՝ ժամը 01:10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: