ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի նախագծած 1 մլրդ ռուբլի արժեցող պենտհաուսը, որը կառուցվել է հայազգի հայտնի ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագծով:
Ինչպես տեղեկացնում է golosagorodov.info -ն, բնակարանը գտնվում է 6 հարկանի տան 6-րդ հարկում և ունի 6 սենյակ, որի մակերեսը 660 քառակուսի մետր է:
Նշվում է, որ 6 թվի կրկնության պատճառով բնակարանը «սատանայական» են անվանել:
Բնակարանի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Զաչատևսկի վանք, Փրկչի տաճար և Մոսկվա գետ: