Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 4-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3008 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 26 զանգ-բողոքի:
Փետրվարի 4-8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1667 քաղաքացի: