Այսօր Աժ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը: Փաշինյանը, անդրադառնալով երկրում առկա աղքատության ցուցանիշին, նշեց, որ իր խորին համոզմամբ, աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական վիճակ է, այլ առաջին հերթին կապ ունի մարդու մտածելակերպի հետ: Եվ քանի որ այսօր արձակագիր  Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, Փաշինյանը որոշեց խոսքը համեմել՝ հատված մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից: