ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Զաքարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Այս մասին հայտնում են վարչապետի պաշտոնական կայքէջից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետը Դավիթ Սանասարյանն է: