Փետրվարի 13-ին ողջ հայությունը նշում է Տրնդեզը կամ Տեառնընդառաջը, տոն, որը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Հայերն այս տոնը նշում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում՝ հայկական համայնքների աջակցությամբ:
Կիևի Սուրբ Նահատակաց մատուռում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջի նախատոնակի արարողությունը, որը կազմակերպվել էր հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Հայաստանի դեսպանը՝ Տիգրան Սեյրանյանը, միասնաբար կատարեցին խարույկի վառման ավանդական ծեսը:
Միջոցառումների ցանկում էին նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն եւ ժողովրդական երաժշտություն:
Ի դեպ, Կիևի հայ համայնքը մշտապես աչքի է ընկնում իր ակտիվությամբ, հայի ինքնության պահպանմանը միտված ծրագրերով, տարատեսակ միջոցառումներով՝ շնորհիվ հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի: