Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Կիևում տեղի ունեցավ KyivArmFest միջոցառումը՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին։
Միջոցառումը կազմակերպվել էր Կիևի հայ համայնքի և Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության կողմից։ Ազգային սննդի ցուցադրություն, գինու համտես ու հայկական սիմվոլիկայով հուշանվերներ։ Միջոցառումը հետաքրքրական էր նաև մեծահասակների և փոքրերի համար կազմակերպված խաղերով, երաժշտությամբ։ Անգամ ամենաերկար գաթայի պատրաստման ռեկորդ սահմանվեց, ինչը արժանացավ ուկրաինական ռեկորդների գրքի դիպլոմի։
KyivArmFest-ը արդեն երկրորդ անգամ է անցկացվում Կիևում։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, վստահ են՝ փառատոնն այսուհետ ավանդական կդառնա։