Հանրությունը պետք է իմանա, որ ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրն ինչի մեջ է՝ մենք ունենք այսպիսի մեխանիզմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չե՞ն վճարել, թե՞ վճարել են, բայց ընկերությունները չեն հաշվառել։ Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»,- ասաց վարչապետը։