«Փաստ» թերթը գրում է.
«Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձեւավորել այլակարծություն եւ արեւմտյան արժեքներ: Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը: «Փաստի» տեղեկություններով, վերջերս կազմվել եւ համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում եւ կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ: Մեր տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է: Հայաստանում դեռեւս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, եւ նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել: Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաեւ արդեն նախկին իշխանությունները: Չի բացառվում, որ տեղեկատվական պատերազմներում այդ «սլիվները» լինեն երկու ցուցակներից միաժամանակ՝ սինխրոն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում